Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

ՀՀ ԱՆ. Կասեցվել են դեղերի գրանցումը

ՀՀ ԱՆ. Կասեցվել են դեղերի գրանցումը

Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/175398/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` առողջապահության նախարարի հրամաններով Հայաստանի Հանրապետությունում կասեցվել է պիպեմիդաթթվի ակտիվ նյութ պարունակող դեղերի գրանցումը` անվտանգության նկատառումներով.

1.  Սլովենիայի «Լեկ Ֆարմասյութիքալս» դեղագործական ընկերության արտադրության «Պալին, պիպեմիդաթթու (պիպեմիդաթթվի տրիհիդրատ), դեղապատիճներ, 200մգ; (20/2x10/), բլիստերում»,

2.  Թայլանդի «Պոլիֆարմ Քո., ՍՊԸ, 109 Բանգնա-Տրադ Ռոադ, Բանգ Ֆլի մասնաճյուղ, Սամուտ Պրական 10540` Եվրոդրագ Լաբորատորիես Ս.Ա.» դեղագործական ընկերության արտադրության «Ուրոտրակտին, պիպեմիդաթթու (պիպեմիդաթթվի տրիհիդրատ), դեղապատիճներ, 400մգ; (10/1x10) բլիստերում»:

Նշենք, որ պիպեմիդաթթու պարունակող դեղերը կիրառվում են միզասեռական համակարգի որոշ հիվանդությունների բուժման նպատակով, ունեն այլընտրանքային տարբերակներ, որոնք գրանցված և հասանելի են Հայաստանում:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ